Մոսկվայի Սպարտակի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կքննարկի այլ թիմերից ստացվող առաջարկները, սակայն ներկա պահին նա նվիրված է Սպարտակին, այս մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Պատրիկ Մակեյբը:
- Յուրան պատրաստ է քննարկել մյուս թիմերից ստացվող առաջարկները, սակայն ներկա պահին նա նվիրված է իր թիմին: Ղեկավարությունն էլ աջակցում է Մովսիսյանին,-նշել է Մակեյբը:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը Սպարտակ էր տեղափոխվել 2012թ.-ի դեկտեմբերին: