footballcity.am: Ռուսաստանի առաջնության Սպարտակ-Զենիթ (4:2) խաղի հերոս Յուրա Մովսիսյանը 58-րդ րոպեին փոխարինվեց վնասվածքի պատճառով, սակայն մինչ այդ հասցրել էր դառնալ հեթ-թրիկի հեղինակ:
Ինչպես տեղեկացնում է Մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը, Յուրան կարող է բացակայել մինչև տարվա վերջ: Ֆուտբոլիստի աջ ծնկի վնասվածք ուներ, որը հիմա սրվել է: Չի բացառվում, որ Մովսիսյանը վիրահատության կենթարկվի և բաց կթողնի օրացույցային տարվա մնացած հանդիպումները: