▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մովսես Հակոբյանը՝ ՊՆ նախարար նշանակվելու վերաբերյալ. «Ժամանակ»

«Երեկ «Ժամանակ»–ի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով կառավարության կադրային փոփոխությունների մասին հարցին, թե արդյոք իրեն տեսնում է պաշտպանության նախարարի պաշտոնի հնարավոր հավակնորդների շարքում, պատասխանեց. «Նախարարը քաղաքական պաշտոն է, գիտեք՝ կառավարությունում այսօր պաշտոնակատարներ կան, այդ թվում՝ պաշտպանության նախարարը, երբ նշանակումները լինեն, հասարակությունը կիմանա»։ Հարցին՝ իրեն առաջարկ չի՞ եղել, Մովսես Հակոբյանը բացասական պատասխան է տվել։ Այնուամենայնիվ, եթե լինի ի՞նչ է պատրաստվում անել, Մ. Հակոբյանն պատասխանել է. «Իմ պատասխանը կտամ այն մարդուն, ով ինձ կառաջարկի»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին