▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մովսես Հակոբյանը Արցախում «պոչեր» է թողել.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հարաբերություններն այն չեն ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարարության վերնախավի, այլեւ ԼՂ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ:

Բացի այն, որ Մովսես Հակոբյանը, ըստ նրան ճանաչողների, ծանր բնավորություն ունի, Արցախում ինչ-ինչ «պոչեր» էլ է թողել` դիզվառելիքի ու ցորենի հետ կապված, ինչի առնչությամբ ժամանակին բարձրաձայնեց ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը:

Չնայած այդ ամենին, ՀՀ ԳՇ ներկայիս պետին անչափ բարձր է գնահատում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, համարելով, որ իր կողմից այլեւս անընդունելի այս իշխանությունների միակ ճիշտ քայլը Մոսիին ԳՇ պետի պաշտոնում նշանակելն էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին