Մուշի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Մարինե եկեղեցու վերանորոգման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում: Այս մասին «Ակօս»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մուշի քաղաքապետ Ֆեյաթ Ասիան: Նա նշել է, որ եկեղեցու պահպանման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ASEKOSE.am-ի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են քանդում Մուշի հայկական թաղամասի տները:
Իսկ թուրքական լրատվամիջոցները շարունակ պնդում էին, թե 2012 թվականի հոկտեմբերի 21-ից Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ «քաղաքաշինության» նախագծի մեջ ներառված հայկական տների քանդման գործընթացը դադարեցվել է:
Քալե թաղամասի հայկական տների փոխարեն նախատեսվում է կառուցել ժամանցի կենտրոն: