▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մուֆասան դարձել է սեռահասուն․․․Սկսել ենք ծանոթացնել էգ առյուծների հետ»․ Երևանի կենդանաբանական այգի

Երևանի կենդանաբանական այգին ֆեյսբուքյան էջում հայտնում է. 

«Շատերդ, Երևանի կենդանաբանական այգի գալով, հիացել եք սպիտակ առյուծով:

Երևանի կենդանաբանական այգու սպիտակ առյուծ Մուֆասան ծնվել է Երևանում և նվիրաբերվել է այգուն 4 ամսական հասակում։ Առյուծը խնամվել է այգու աշխատակիցների կողմից և սերտորեն կապված է իր խնամողների հետ։

Մուֆասան շատ երիտասարդ առյուծ է՝ այս տարի լրացել է նրա չորս տարին և դարձել է սեռահասուն, ուստի արդեն սկսել ենք Մուֆասայի ծանոթացումը այգու էգ առյուծների հետ:

Ի դեպ, շատերը կարծում են, թե Մուֆասան ալբինոս է, ինչը սխալ է։ Սպիտակ առյուծները հատուկ տեսակ չեն, աֆրիկյան առյուծ են, կարող են ազատ խաչասերվել և սերունդ տալ սովորական գունավորմամբ առյուծների հետ։ Իսկ նրանց գույնը բնական գունային մուտացիայի արդյունք է, որն ամրապնդվել է սելեկցիայի արդյունքում»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին