Մոսկվայի իրավապահները մայրաքաղաքի ռեստորաններից մեկում երկու «օրենքով գողի» են ձերբակալել: Նրանցից մեկը Իլյա Գոգլոևն է` Իլո կամ Իլյա Կալինինգրադսկի մականվամբ, իսկ մյուսը` Սերգեյ Ասատրյանն է, ով հայտնի է որպես Սերյոժա Օսետրինա կամ Սերյոգա Բենթլի.տեղեկացնում է lenta.ru-ն:
Սերգեյ Ասատրյանը 27 տարեկան է, նա հանդիսանում է Ասատրյանների կլանի կրտսեր ներկայացուցիչն ու ամենաերիտասարդ «օրենքով գողը»: Նրա հայրը` Էդուարդ Ասատրյանը, նույնպես ունի «օրենքով գողի» կարգավիճակ: Նա հայտնի է Օսետրինա-ավագ կամ Էդիկ Թբիլիսկի մականուններով: