Հայաստանի առաջին Հանրապետության օրվա միջոցառումներին անմասն չեն մնում Սփյուռքի մշակութային կառույցները ։
Օրվա խորհուրդը նախ և առաջ հայապահպանությունն է և սերունդներին արժանապատիվ ապագա փոխանցելը ։
Որքան էլ ծանր են ժամանակները , արժեզրկված արժեքները , այդուհանդերձ մեծագույն երախտիքի են արժանի դառնում մարդիկ , ովքեր հենց այս պայմաններում իրենց ուսերին են վերցնում մեծագույն բեռը ` մշակույթին շառավիղ տալու ու ճառագելու ծանրագույն աշխատանքը։
Մոսկվայի շրջանի Միտիշչի քաղաքի Երիտասարդական պալատը մայիսի 28֊ին հյուրընկալել էր М-dance պարային համույթին, Մարիամ Աթանեսյանի ղեկավարությամբ ։
Մայիսի 28֊ին բեմում թնդում է հայկականը....
Պարը ....
Որ պար չէ սա ,
այլ մի ազգի ` ողջ պատմություն ...
Գ. Էմին
Ու հայրենիքից հեռու բեմը մի ողջ պատմություն է խառնում օտար հողին ու որպես արձագանք դարերի , բռնում հայկական Քոչարին։
Դահլիճը ծափեր է արձագանքում , կարծես մի ողջ ազգի մշակույթ է արձագանքում ամեն ծափից ։
Ծանր բեռն իր ուսերին վերցրած Մարիամ Աթանեսյանի մասին ծնողները խոսում են մեծագույն ակնածանքով , գնահատում նրա աշխատանքը ։
Վերջերս է խումբը վերադարձել Սանկտ֊Պետերբուրգում կայացած պարի փառատոնից, գրավելով պատվավոր առաջին հորիզոնականը ։
Փոխադարձ գնահատականի արդյունքում օտար հողում հայը պահում է հայականությունը , երբևէ հայրենիք վերադառնալու մեծագույն հույսով ։
Մայիսի 28֊ի խորհուրդը հաստատվեց ու հուսադրեց հային։ Նյութը ` Արմինե Մելքոնյանի