▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվա մեկնող չվերթի հարբած ուղևորուհին մերկացել է ինքնաթիռում և ձերբակալվել

Թբիլիսի-Մոսկվա չվերթի հարբած ուղեւորուհին թռիչքի ժամանակ սկսել է մերկանալ։ Այս մասին գրում է Mash տելեգրամյան ալիքը։

Աղբյուրը հայտնում է, որ կինն սկսել է ոտնձգություններ կատարել իր կողքին նստած ուղևորի նկատմամբ և հանել հագուստը։ Հարևանին ստիպված են եղել ժամանակավորապես տեղափոխել բորտուղեկցորդուհիների խցիկ։

Ըստ ականատեսների՝ թռիչքից առաջ կինը չափից շատ ալկոհոլ է օգտագործել։ Բորտուղեկցորդուհիները փորձել են հանգստացնել նրան, սակայն ապարդյուն։ Մոսկվա ժամանելուն պես աղջկան դիմավորել են ոստիկանները և տարել ոստիկանական բաժանմունք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին