Վերջին Բոգը գրում է. Ներկայացնում ենք քերծվածքները վայրկենապես անհետացնող 5 եղանակ:
Քերծվածքները սիրելի սարքերի վրա, ցավոք, անխուսափելի իրականություն են: Նոր գնված սարքերի էկրանը փայլում է, սական մեկ շաբթ անց դրա վրա հայտնվում են խոշոր ու մանր քերծվածքներ, ինչը մտահոգվելու առիթ է տալիս:
Լավ է, որ կա մի քանի կախարդական միջոց, որը էկրանը կփրկի վնասվելուց:
1.Ատամի մածուկ
Քերծվածքները վերացնելու առաջին միջոցը նորմալ ատամի մածուկն է, այլ ոչ թե գելի հիման վրա պատրաստված մածուկը: Վերցրեք մի փոքր մածուկ բամբակե խծուծի կամ մաքուր կտորի վրա, այն զգույշ քսեք էկրանի այն վայրի վրա, որտեղ գտնվում է քերծվածքը: Դրանից հետո էկրանը մաքրեք թաց կտորով, որ հեռացնեք ավելորդ մածուկը:
2. Ավտոմոբիլային միջոցներ քերծվածքների վերացման համար
Այնպիսի ավտոմոբիլային ծածկույթներ, ինչպիսիք են Turtle Wax-ը, 3M Scratch-ն ու Swirl Remover-ը, կարող են նվազագույնի հասցնել կամ ընդհանրապես ազատել քերծվածքներից: Պարզապես կրեմը քսեք մաքուր, փաուկ կտորի վրա ու շրջանաձև շարժումներով մաքրեք էկրանը:
3. Սննդային սոդա
Սննդային սոդան կարող է թույլատրելի եղանակ լինել քերծվածքների վերացման համար: Սոդան թրջեք ջրով, որ ստացվի համասեռ զանգված, մածուկը քսեք կտորի վրա ու մաքրեք էկրանը:
4. Մանկական ցանափոշի
Մանկական ցանափոշին խառնեք ջրին, մաքրեք էկրանն այնպես, ինչպես սոդայի դեպքում:
5. Բուսական յուղ
Շատ մանր քերծվածքների համար այն ժամանակավոր լուծման միջոց է: 1 կաթիլ ձեթը կարող է էկրանին վերադարձնել նախկին փայլը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում