Տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ միջազգային կազմակերպությունը իտալացի դերասանուհի Մոնիկա Բելլուչիի անունը Թուրքիայում որպես ապրանքանիշ օգտագործելու համար դիմել է Թուրքիայի արտոնագրերի համալսարան: Ըստ հավաստի աղբյուրների` դերասանուհու անունը գրանցվել է 2003 թվականին` թուրք գործարար Արաֆաթ Յազըջի կողմից, ում փաստաբանը այժմ պնդում է, որ գործարարն անգամ տեղյակ չի եղել, թե ով է Մոնիկա Բելլուչիին և հենց այնպես է գրանցել այդ անունը:
Տեղեկացնենք, որ արդեն իսկ կազմակերպությունը դատի է տվել թուրք գործարարին և գործն այս պահին դատական ընթացքի մեջ է:
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ` դերասանուհու և նրա ամուսնու` Վենսան Կասելի ամուսնալուծությունից հետո, լուրեր էին տարածվել, որ Մոնիկա Բելուչիին հանդիպում է ադրբեջանցի գործարար Թելման Իսմաիլովի հետ, որոնք, սակայն, դերասանուհին հերքել էր: