Վերջերս մոսկովյան տարբեր շրջանակներում լուրեր են պտտվում, որ միլիարդատեր Միխայիլ Պրոխորովն ամուսնության առաջարկ է արել դերասանուհի Մոնիկա Բելուչիին, ով անցյալ տարի բաժանվեց Վենսալ Կասելից:
Ասում են՝ Միխայիլը դերասանուհուն շքեղ նվերներ է մատուցում, օրինակ՝ մեկ միլիոն դոլար արժողության Gout de Diamants շամպայն:
Վերջերս Միխայիլը Մոնիկային ամուսնության առաջարկ է արել՝ սիրելիին սեւ ադամանդով «Graff» մատանի նվիրելով:
Բելուչիի պաշտոնական ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում այս լուրը: