Որքան մոտենում են «Եվրատեսիլ» երգի մրցույթի օրերը, այնքան ուժգնանում են հավանական հաղթողների վերաբերյալ խոսակցությունները: Նշենք, որ այս տարի «Եվրատեսիլը» կայանալու է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մայիսի 6-ին, 8-ին և 10-ին:
Քանի որ նախքան մրցույթը մասնակից երկրների տեսահոլովակները պատրաստ են լինում, համացանցի օգտատերն առիթը չեն կորցնում և քննարկում, ինչպես նաև քննադատում են դրանք:
Ի ուրախություն բոլորիս հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ի «Not alone»-ը տեսահոլավակը եվրատեսիլյան տեսահոլավակների շարքում առաջինն է իր դիտումների քանակով: Հաշված օրերի ընթացքում այն հասցրել է 447 245 դիտում ունենալ: Սակայն բացի ուրախալի նորությունից օգտատերի աչքից չի վրիպել Մոլդովայի ներկայացուցիչ Քրիստինա Սթարլատի «Wild soul» երգը և տեսահոլովակը, քանի որ նրանք այն նմանեցրել են Սիրուշոյի «Պռեգոմեշ» տեսահոլովակլին:
Առաջարկում ենք դիտել տեսահոլովակը և դատողություններ անել հնարավոր նմանության վերաբերյալ: