▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մնում էր մեր ողբի բրենդով մտնենք այլոց ուղեղները

Կարող եք անմոռուկները գլխիս ջարդել, բայց չկարողացանք այսքան տարի հպարտանալու բրենդ արտադրել աշխարհի համար ու մնում էր մեր ողբի բրենդով մտնենք այլոց ուղեղները, որն արդեն իսկ իրողություն է, որ հայ կամ Հայաստան ասելիս այլոց մոտ խղճալու զգացողություն է առաջանում, մեկ-մեկ էլ խորոված-շաշլիկ-բարբիքյուի սարքողների...

Երբեք չպետք է մոռանալ 20-րդ դարի ամենադաժան ոճիրը, ցեղասպանությունը, հայրենազրկումը, և ով մոռանա, թող մոռացվի, բայց եթե մի ողջ ազգի նպատակների թիրախը ցեղասպանության ճանաչում է ամբողջ աշխարում, այլ ոչ թե Մայր Հայաստանի ոտքի կանգնելը, էդ ազգը չի մոռացվի, ու կհիշվի ցեղասպանություն ապրած ու տարիներ անց ինքնասպանված մի ժողովուրդ, որի զավակները հարյուրավոր տարիներ անց կխառնվեն այս կամ այն ազգին ու կմնան միայն թանգարաններում...

Լաոն չի զարթնում, լաոն դեռ երազում ողբ է անում, լաոյին զարթնել է պետք, լաոյին ոտքի կանգնել է պետք...

Դավիթ Սանասարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին