▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մնում է Հովիկ Աբրահամյանը անակնկալ կերպով այցելի եռյակի հանրահավաքին ու վերջ

Ժառանգության ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը օրերս եռյակի փակ նիստից հետո հայտարարել է, որ համատեղ հանրահավաքում վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության հարց չի դրվելու: Ըստ նրա` հիմա ով պահանջի վարչապետի հրաժարական, նշանակում է նա Հայաստանի պետական համակարգից բան չի հասկանում: Ըստ Հակոբյանի` այսօր մեկ անձի իշխանություն է, և ո՞վ է վարչապետն ընդհանրապես:
Համադրելով քառյակի գործողությունները չորս ամիս առաջ և այսօր, տեսնում ենք հետևյալ պատկերը՝ մինչ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելը քառյակը վարչապետի հրաժարական չպահանջողներին ամենաքիչը ծախված էր համարում: Չորս ամիս է անցել, և այսօր ոչ իշխանական եռյակն ասում է, որ վարչապետից ոչինչ կախված չէ, նա ի՞նչ կարող է անել, նա ուզում է գործ անել, սակայն նրան խանգարում են: Հարց է առաջանում, չորս ամի՞ս էր անհրաժեշտ հասկանալու, որ վարչապետի փոփոխությունն, ըստ էության, ոչինչ չի փոխելու, քանի որ համակարգային խնդիր կա: Տպավորություն է ստեղծվում, որ եռյակը փորձում է լեգիտիմացնել Հովիկ Աբրահամյանին, հայտարարելով, որ նրան չեն թողնում աշխատի:
Մնում է, եռյակի հանրահավաքին անակնկալ կերպով երկրորդ անգամ հայտնվի Հովիկ Աբրահամյանը, և ամեն ինչ կընկնի իր տեղը:
Արայիկ Արամյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին