▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մնում է Հայաստանի վրա բանտիկ կպցնեք՝ ասեք ներդրող կա՞

«Զարմացած եմ, որ որևէ պետության մեջ կարող է այսպիսի օրենքի նախագիծ լինել: Նախագիծը, ըստ էության ասում է՝ եկեք Դիլիջան քաղաքում պետական հեղաշրջում իրականացնենք, այն կառավարման համակարգը, որ գոյություն ունի օրենքով, գցենք մի կողմ, ստեղծենք մի մարմին՝ քաղաքապետին ու ավագանուն պատանդի կարգավիճակով տանք էդ մարմնին, որպեսզի էդ մարմինը քաղաքապետին ու ավագանուն մարիոնետի կարգավիճակով օգտագործի, նենց, ոնց ուզում է: Սա հակապետական օրենքի նախագիծ է: Կարո՞ղ է վաղն էլ այսպիսի նախագիծ բերեք ամբողջ Հանրապետության համար: Սա օրենքի նախագիծ է Դիլիջան քաղաքը որպես կալվածք Ռուբեն Վարդանյանին հանձնելու մասին, ու սա նույն երևույթի շարունակությունն է. Սյունիքը կտանք Սուրիկ Խաչատրյանին , Արտաշատը՝ Հովիկ Աբրահամյանին և իր ընտանիքին, Մալաթիա-Սեբաստիան՝ Սամվել Ալեքսանյանին,Աբովյանն էլ կտանք Գագիկ Ծառուկյանին։  Առաջարկում եմ՝ բոլոր քաղաքների ու գյուղերի վրա  գնապիտակներ կպցնենք, Դիլիջանն՝ արժի էսքան , Սյունիքը՝ էսքան, մնում է Հայաստանի  վրա բանտիկ կպցնեք՝ ասեք ներդրող կա՞,ուզո՞ւմ ա առնի, թե՝ չէ»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության առաջարկած «Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման և  ներդրումների խրախուսման մասին» օրենքի նախագծին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին