Տեղեկացրել էինք, որ սիրված երգիչ Ժոռ Դիլբարյանի «Մնա, մնա» երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվել, որը վստահվել էր հայկական տեսահոլովակների լավագույն ռեժիսորներից մեկին՝ Սերժ Գաբյանին: Օպերատորը` Սուրեն Թադևոսյանն է:
Տեսահոլովակն արդեն պատրաստ է և այն ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
Նշենք, որ ստեղծագործական խումբը ստեղծել է հետաքրքրաշարժ, արդիական, գեղեցիկ լուծումներով համեմված հուզիչ, դրամատիկ տեսահոլովակ, որի վերջաբանը, թերևս՝ ամենահետաքրքիրն է:
Հիշեցնենք, որ տեսահոլովակի դերասանուհին հրավիրվել է Վրաստանի Հանրապետությունից: