▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մկանը առյուծի մարմնի մեջ էլ խցկես` էլի մուկ է մնալու

Երեկ երբ մեր ոչ իշխանական ուժերը փորձում էին տապալել քվերակությունը, բոլորս ականատես եղանք, թե ինչպես մուրազակատար ու արագահաս Սուրբ Սարգիսի նման վրա հասավ մարդ կուսակցություն Խ. Քոքոբելյանն ու գրանցվեց` նպաստելով որպեսզի քվորումն ապահովվի:

Ինքնահռչակ ընդդիմադիրի այս քայլը բնականաբար աննկատ մնալ չէր կարող ու թեև դեռ հայտնի չէ, թե իշխանությունները ինչպես կգնահատեն իրենց մատուցված այդ <<բացառիկ ծառայությունը>>, սակայն ընդդիմությունն ու ոչ իշխանականները ժողովրդի հետ արդեն հասկացան մի քանի կարևոր իրողություններ, առաջնահերթորեն այն, որ այս մարդ-կուսակցությունն այլ բան չէ, քան Բաղրամյան քսանվեցի հերթական քաղաքական նախագիծը, ի դեպ բավականին անհաջող ու <<գեղավարի>>:

Այնուհետև, որ երեբք այլևս չի կարելի հույս դնել ու վստահել միշտ իրեն ստվերում պահող, ժամանակի սովետական լրտուի կեցվածք որդեգրած պատգամավորի հանդեպ, ով թեև իրեն համարում է ընդդիմադիր, բայց տեսանելի անցյալում թեկուզ ձևի համար մի հակաիշխանական ելույթի հեղինակ չէ, ավելին բազմիցս է <<խոզանակվել>> նույն ոչ իշխանական դաշտի առանձին ինտելեկտուալների կողմից շարքային անգրագիտությունների համար: Սակայն այս ամենը կարծես վերոնշյալ անձին այնքան էլ չի հետաքրքրում և ավելին վերջինս նույնիսկ հոխորտում է փորձում հոխորտանքի ներքո կոծկել սեփական արարքի փոքրությունը: Ամեն դեպքում արվեց մի բան, որ ահագին մտածելու տեղիք տվեց ողջ հասարակությանը:

Ու հիմա Քոքոբելյանը լրացրեց Բաղրամյան քսանվեցի հաճախորդ <<դհոլ զուռնայի անսամբլի>> շարքերը արդեն պաշտոնապես ու կարող է վայելել վերջինիս պտուղները:

Էստեղ է ասած` <<մկանը առյուծի մարմնի մեջ էլ խցկես էլի մուկ է մնալու>>:

 

Նարեկ Գաբրիելյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին