▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միխայիկ Գալուստյանը ընդգրկվել է Զելենսկու պատժամիջոցների ցանկում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ անձնական բնույթի պատժամիջոցներ են սահմանվել ռուս մշակույթի 119 գործիչների նկատմամբ, գրում է РБК-ն։

Ցուցակում ընդգրկված են երգիչ-կատարողներ՝ Իրինա Ալեգրովան, Դմիտրի Բիլանը, Լարիսա Դոլինան, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, դերասաններ Դմիտրի Դյուժևը, Միխայիլ Գալուստյանը, կատակերգու Եվգենի Պետրոսյանը։ Բացի այդ, սահմանափակող միջոցներ են տարածվել հեռուստահաղորդավար Լեոնիդ Յակուբովիչի, երգիչ Ֆիլիպ Կիրկորովի, պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի, ռեժիսոր Նիկիտա Միխալկովի և երգչուհի Լոլիտա Միլյավսկայայի նկատմամբ։ Ցուցակում են հեռուստահաղորդավարուհի Ժաննա Բադոևան և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ինչպես նաև ֆուտբոլի մարզիչ Անատոլի Տիմոշչուկը։

Պատժամիջոցների ենթարկված բոլոր անձանց ունեցվածքը արգելափակվել է տասը տարով։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին