Շվեյցարական Բազելի նկատմամբ 3:1 հաշվով տարած հաղթանակից հետո Դորտմունդի Բորուսիայի մարզական տնօրեն Միխաել Ցորկն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:
- Ես շատ գոհ եմ Մխիթարյանի մեկնարկից: Նա ցույց տվեց իր մակարդակը: Միաժամանակ հաճելի էր տեսնել, որ Շվեյցարիայում այսքան երկրպագու էր եկել դիտելու մեր հանդիպումը, sports.ru-ն փոխանցել է Ցորկի խոսքերը:
Հիշեցնենք, որ Բորուսիայի կազմում իր մեկնարկային խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուրը` footballcity.am: