▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի՞թե ժողովրդի ձեռքին շատ փող լինելը ձեր բիզնեսներին օգուտ չի

Ինձ համար երբեք էլ հասկանալի չի եղել կառավարության վարած ծացր եկամուտների քաղաքականությունը: Դժվարանում եմ ասել պաշտոնապես կա արդյոք նման մոտեցում թե ոչ, բայց տարիներ շարունակ Հայաստանում ամեն ինչ արվեց, որպեսզի մարդկանց գրպաններում մնա այնքան փող, որքան անհրաժեշտ է ընդամենը գոյատևելու համար, հաճախ նույնիսկ դա չէր ստացվում: Ինձ համար անհասկանալի է, թե ինչ վատ բան կա, երբ երկրի քաղաքացու ձեռքին շատ փող կա, չեմ հասկանում, թե ինչ վատ բան կա, երբ մեկ բիզնեսը դառնում է երկուս... մի՞թե այս ամենի հետևանքով նույն պետությունը չի ծաղկում: Լավ ավելի անկեղծ՝ ՄԻ՞ԹԵ ժողովրդի ձեռքին շատ փող լինելը ձեր բիզնեսներին օգուտ չի:

Այդքան հանգստյան տները ձերն է, գործարանները ձերն է, արտադրանքների, ներմուծվող ապրանքների մեծ մասը ձերն է... ինչ արդեն այդքանն էլ չեք հասկանում, որ որքան շատ փող ժողովրդի ձեռքում, այդքան ավելի լավ են հենց ձեր գործերը, այդքան ավելի քիչ են սոցիալական դժգոհությունները...

Առաջին հայացքից շատ պարզ է: Շատ են օրինակ բերում ԱՄՆ-ն, որտեղ ի տարբերություն Հայաստանի, պետական մոտեցում է ժողովրդի ձեռքին շատ փող լինելը, ԱՄՆ- ում ցածր տոկոսներով վարկեր ստանալը շատ հեշտ է, մարդկանց ձեռքին լիքը փող կա ու դա է ապահովում այս երկրի տնտեսական աշխուժությունը, մարդիկ միշտ զբաղված են ու մարդկանց դեմքին ժպիտ կա: 

Հ.Գ խնդրում եմ գրածիս վերաբերյալ անիմաստ տնտեսագիտական թեզերով մեջբերումներ և հիմնավորումներ չանել, քանզի տարիներ շարունակ այդ տնտեսագիտական թեզերը հասցրին երկիրս այս վիճակի և ես վստահ եմ, որ պարզ քայլեր են պետք:

Զոհրապ Եգանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին