Բոլորս գիտենք, որ ոչ սովորական քաղաքական իրավիճակում ենք գտնվում և, իհարկե, մեր պարտավորություն է փորձենք այս պահին ստեղծված իրավիճակը հաղթահարել բանակցությունների, պայմանավորվածությունների քաղաքական տրամաբանության մեջ: Այս մասին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ ընդգծել, որ նախորդ շաբաթ ձեր տված հարցազրույցը նաև այդպիսի հնարավորւթյուն ստեղծեց, քանի որ բովանդակությունից ակհայտ էր, որ մենք ունենք քննարկելու բան: Արդեն իսկ ակնհայտ է, որ որոշակի պատկերացումներ համընկնում են և դուք, ըստ էության, պաշտպանեցիք դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրությունների գաղափարը»,-շեշտեց վարչապետը` հավելով, որ կցանկանար լսել, թե ինչ պատկերացումներ ունի Գագիկ Ծառուկյանը ստեծված քաղաքական իրավիճակից դուրս գալու համար:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախ ընդգծեց, որ շարժումը սկսելու հենց առաջին օրվանից աջակից են եղել, սպասել են, որ շարժման նպատակը իրականություն դառանա:
«Նորից եմ ասում` բոլոր հարցերով եղել եմ իմ ժողվրդի կողքին, շարժման կողքին, ձեր կողքին, մեր մասով մեր աշխատանքները կատարել ենք , կատարում ենք, կատարելու ենք: Մենք ընդունել ենք հեղափոխությունը այն պահից գիտեք, որ ձերբակալումն էր, մյուսն էր: Պարոն վարչապետ ոչ մեկն էլ չէր պատկերացնում, որ կարող է Սերժ Սարգսյանը հրաժարական տա, բայց մենք էդ պահից ամբողջ իմ թիմով կանգնել ենք ձեր կողքին , «Արմենիա» հյուրանացի մոտ ասել եմ, որ ձեր ընտրյալը Նիկոլ Փաշինյանն է, ես ձեր ընտրյալի կողքին եմ, 100 անգամ էլ դնենք չընտրվի միևնույն է կողքին եմ»,-շեշտեց նա:
Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ վարչապետի հետ հանդիպման ընթացքում նախնական քննարկվել էր հունիսին ընտրություններ անցկացնել , ինքը ասել էր, որ պատարստ է անել այնպես, ինչպես կասի Նիկոլ Փաշինյանը: Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց, որ պատրաստկամ է ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտմբերին անցկանելուն:
Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր են քննարկել
Կառավարությունը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի ստորագրած հուշագրի տեքստը