Արդեն տեղեկացրել ենք, որ Հոնդուրասի գեղեցկության մրցույթի հաղթող 19-ամյա Մարիա Խոսե Ալվարադոյի և իր քրոջ՝ 23-ամյա Սոֆիա Տրինիդադիյի մարմինները գտել են Ագուագուա գետի մոտակայքում: Դեպքի առնչությամբ ընթանում էր նախաքննություն, որի միջոցով պարզ է դարձել, որ «Միսս աշխարհ» մրցույթի մասնակից Միսս Հոնդուրասին ու նրա քրոջը սպանել է քրոջ ընկերը` Պլուտարկո Ռուիսը:
Վերջինիս մեղավորության ճանաչման դեպքում նրան սպառնում է մինչև 80 տարվա ազատազրկում: Հատկանշական է, որ տղայից բացի ևս երեք հոգի կարող են ենթարկվել դատական պատասխանատվության, եթե նրանց նույնպես ճանաչվեն հանցագործության մասնակիցներ։