▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միրզախանյա՛ն, տղուդ` Օհանի արև, սուտ ես խոսում». քաղաքացին` արքեպիսկոպոսին

Մայր աթոռի բակում ուժայինների ուղեկցությամբ դեպի միկրոավտոբուս շտապող Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանի հասցեին մի քաղաքացի գոռաց. «Միրզախանյա՛ն, տղուդ` Օհանի արև, սուտ ես խոսում: Օհանից ամաչի, այ սրբապիղծ, դու դավաճան ես, գետինը մտնես, դու էդ Միրզախանյանների ցեղից պիտի չլինեիր: Անուշավա′ն (ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյան-խմբ.), աստվածաբանության ֆակուլտետում քեզ խայտառակ եմ անելու»: Հավելենք, որ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, որ 2002-2019 թթ-ին Վիրահայոց թեմի առաջնորդն էր, 2025 թ-ից Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդն է:

Դիտեք նաև՝

«Թուրքական և ադրբեջանական մամուլում ցնծության մեջ են: Փաշազադեի սիրտն ա փառավորվել, Էրդողանի սիրտն ա փառավորվել, Ալիևի սիրտն ա փառավորվել»,- Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցքծ այսօրվա իրադարձություններին: «Թշնամու սիրտը այս մարդիկ այսօր փորձեցին փառավորել, բայց հավատավոր մեր ժողովուրդը կարողացավ շատ ճիշտ, կազմակերպված, խոնարհությամբ, առանց բախումների թույլ չտալ դա»,- հավելել է նա:

***

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր վարչակարգը պարտվեց ու հանրությունից ապտակ ստացավ:
Նույնիսկ վարչակարգի ադմինիստրատիվ ռեսուրսները չբավականացրեցին ջարդել ի պաշտպանություն Եկեղեցու հանրության աջակցությունը:
Եկեղեցու պաշտպանները գիտեն, թե ինչու են եկել Էջմիածին, մոտիվացված ու գաղափարականացված են: Թշնամի ճամբարը մոտիվացված չէ, գաղափարականացված չէ ու հիմնականում պատանդի կարգավիճակով է մասնակցում Մոլագարի նախաձեռնություններին:
Բայց նրանք չեն նահանջելու, նահանջելու տեղ չունեն էլ: Դեկտեմբերի 28-ին, հատկապես Հունվարի 6-ին, փորձելու են էլ ավելի կազմակերպված ձևով գրոհել Մայր Աթոռը: Մենք պետք է պատրաստ լինենք այդ սադրանքներին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին