▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միքայել Դավթյան. Կյանքի 35 տարիները` Երևանին

-Երևանը ես սիրում եմ նույնիսկ  իր խնդիրներով , քանի որ դրանք լուծելով է նաև երևանցին ապացուցում սերը համայն հայության մայրաքաղաքի հանդեպ: Երևանը  հանգրվան է ու տուն, որը  միշտ գրկաբաց է ընդունում ու ընդունելու հյուրերին ու նաև՝ տարբեր պատճառներով  իրենից  երբևէ  հեռացած քաղաքացիներին:

Այս խոսքերի հեղինակը Միքայել Դավթյանն է, ով  կյանքի 35 տարիները ծառայել է մեր բոլորի սիրելի մայրաքաղաքին: Միքայել Դավթյանի աշխատանքային  կենսագրությունը վկայությունն է այն բանի, որ  Երևանի հանդեպ սերը գործով է ապացուցվում ու նվիրվածությամբ, որ նույնպես աշխատանքով է վկայվում:

Այո, Երևանը միայն խոսքերով սիրել հնարավոր չէ, Երևանն առաջին հերթին հոգատարությամբ ու ամենօրյա ուշադրությամբ պետք է սիրել ու այդ սերը հատկապես պետք է արտահայտիչ լինի քաղաքի ու նրա բնակիչների հոգսերը թեթևացնելուն նպատակաուղղված կառույցների աշխատակիցների ու ղեկավարների աշխատանքում: Միքայել Դավթյանն արդեն երեք տասնամյակից ավելի  աշխատում է Երևանի համար կարևոր ու կենսական նշանակություն ունեցող տարբեր համակարգերում:

Բարեխիղճ աշխատանք, որի արդյունքի հետ  երևանցին  շփվել ու շփվում է ամեն օր:

Դեռ  1985 թվականից  աշխատանքի անցնելով Երևանի քաղխորհրդում, Միքայել Դավթյանը սկսել է համայն հայության մայրաքաղաքի հանդեպ սերն ու հարգանքը կյանքի կոչել բարեխիղճ աշխատանքի շնորհիվ, ինչը գնահատական ստացավ տարիներ առաջ. Միքայել Դավթյանն արժանացավ Երևանի քաղաքապետի պատվոգրին: Նման պարգևն ավելի ոգևորում է մարդկանց ու մղում առավել հոգատարության ու անդադար գործի` ի նպաստ Երևանի զարգացման, որտեղ իր ավանդը պետք է ունենա յուրաքանչյուր ոք` անկեղծ պաշտոնից ու դիրքից:

Միքայել Դավթյանը վստահ է, որ Երևանը բոլոր հայերի հոգատար տունն ու տաքուկ անկյունն է և այդ տունը պետք է զարգանա համայն հայության համատեղ ջանքերով և քաղաքի հանդեպ ունեցած անկեղծ սիրով: Իր աշխատանքի ընթացքում կարևոր է համարել ուշադրությունը Երևանի բոլոր թաղերին, որպեսզի դրանք զարգանան ու հոգսերից ձերբազատվեն համաչափ, որպեսզի երևանցին իրեն հպարտ ու լավ զգա քաղաքի ցանկացած հատվածում:

Միքայել Դավթյանը հպարտանում է օրեցօր բարեկարգվող Երևանով ու վստահ է, որ սերունդները հարգելու են նրանց, ովքեր իրենց կտակել են մաքուր ու կանաչ Երևան, արժանին են մատուցելու հազարամյակների պատմություն ունեցող մեր մայրաքաղաքին ու սրբորեն են վերաբերվելու  նրա ապագային , վաղվա լուսավոր ու ժպտացող օրերին ուղղված աշխատանքին:

Հունվարի 25-ին Միքայել Դավթյանը նշելու է ծննդյան  60 ամյակը, բայց  այդ օրն էլ, վստահ ենք, որ օրը սկսելու է Երևանին նվիրված աշխատանքով , քանի որ , հենց Միքայելի  խոսքով, իր լավագույն նվերը միշտ էլ եղել է ու կլինի բարեկարգվող Երևանն ու ժպտացող երևանցին:  

 

Հեղինակ՝ Ատոմ Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին