▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մինչև 2029 թվականը Հայաստանում երեք խոշոր մարզադաշտ կկառուցվի»

Հայտնել էինք, որ Հայաստանն ու Վրաստանը համատեղ հայտ են ներկայացրել ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության անցկացման համար։ Այս հարցին այսօր կառավարության նիստին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մինչև 2029 թվականը հանրապետությունում երեք խոշոր մարզադաշտ պետք է կառուցվի՝ աշխարհի առաջնություն անցկացնելու չափանիշներին համապատասխան։ «Մարզադաշտերից մեկը պետք է լինի 35 հազար հանդիսատեսի հնարավորությամբ, երկուսը՝ 10 հազար հանդիսատեսի»,-ասաց Փաշինյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հավելեց, որ մարզադաշտերից երկուսը կլինեն Վանաձորում և Իջևանում, գործող մարզադաշտերը կվերակառուցվեն։ ԻՍկ մեծ մարզադաշտի կառուցումը դիտարկվում է «ակդեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին