Ռուսական սկանդալային «Тату» խմբի անդամներ Յուլյա Վոլկովան և Լենա Կատինան, չնայած վերջին շրջանում պատերազմ հիշեցնող տարաձայնություններին, միասին նոր տեսահոլովակ են նկարահանել:
Հիշեցնենք, որ ըստ Լենա Կատինայի` առաջինը պատերազմը սկսել էր Յուլյան` իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելով, որից հետո էլ ինքը որոշել է դադարեցնել իրենց միջև եղած բոլոր համագործակցությունները: Յույլան էլ իր հերթին պատասխանելով մեղադրանքներին` տարակուսանք էր հայտնել Լենայի պահվածի վերաբերյալ:
Ինչևէ, վայելենք զինադադարի արդյունքները: