▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միլիոնատերն ամեն առավոտ մաքրում է փողոցները

 

Կորեական ծագմամբ Յո անունով միլիոնատերը շատ ինքնատիպ սովորություն ունի. 11 տարի շարունակ Բահրեյնում ապրող գործարարը, ամեն առավոտ արեւածագին արթնանալով, մաքրում է քաղաքի փողոցները:
Տղամարդը նաեւ ժամանակ է տրամադրում իր հավաքած աղբը տարբերակելուն եւ մշակելուն: Հարցին, ինչո՞ւ է 11 տարի շարունակ նա այդ անում, Յոն պարզապես պատասխանել է. «Որովհետեւ ուզում եմ:
Ըստ Mail Online-ի, սովորությունը կորեացուն փառք է բերել եւ մականվան արժանացրել: Հիմա Բահրեյնում նրան անվանում են «Մաքրության ղեկավար» եւ նա, թվում է, իսկապես հետաքրքրված է փողոցների մաքրության պահպանմամբ:
Ականատեսների խոսքով, Յոն այնքան է անհանգստացած աղբի առկայությամբ, որ տանել չի կարողանում նույնիսկ ծխախոտի մնացորդները, որոնք քաղաքի փողոցներում բազմաթիվ են:
«Այս ամենը դրամ է»,- պնդում է տղամարդը՝ մատնացույց անելով աղբը: Նա տեսակավորում է բոլոր կույտերը եւ փաթեթավորում պարկերում, որոնք գնում է Կորեայում:
Յոն կանոնավոր գրավում է անցորդների ուշադրությունը, այդ թվում՝ ոստիկանության: Մի անգամ տեղացի մի քանի ոստիկաններ այնքան զարմացած են եղել փողոցները մաքրող տղամարդուն տեսնելով, որ մոտեցել ու հարցրել են, թե ի՞նչ է անում: Երբ վերջինը պատասխանել է, որ մաքրում է, ոստիկանները հարցրել են, թե ինչո՞ւ համապատասխան համազգեստով չէ: Իրավապահները կարծել են, որ տղամարդը փողոցների մաքրությամբ զբաղվող քաղաքապետարանի աշխատակից է:
Յոն մեծ ճանաչում ունի հարեւանների ու ընկերների շրջանում. բոլորը ջերմությամբ են խոսում նրա մասին, ինչպես նաեւ մաքրություն հաստատելու զարմանալի ձգտմանը մի երկրում, որը նրա հայրենիքը չէ:

Կորեացի Յո անունով միլիոնատերը, ով ապրում է Բահրեյնում, 11 տարի շարունակ ամեն առավոտ արեւածագին արթնանալով, մաքրում է քաղաքի փողոցները:

Տղամարդը նաեւ ժամանակ է տրամադրում իր հավաքած աղբը տարբերակելուն եւ մշակելուն: Հարցին, ինչո՞ւ է 11 տարի շարունակ նա այդ անում, Յոն պարզապես պատասխանել է. «Որովհետեւ ուզում եմ»:

Ըստ Mail Online-ի, հիմա Բահրեյնում նրան անվանում են «Մաքրության ղեկավար»:
Ականատեսների խոսքով, Յոն այնքան է անհանգստացած աղբի առկայությամբ, որ տանել չի կարողանում նույնիսկ ծխախոտի մնացորդները, որոնք քաղաքի փողոցներում բազմաթիվ են:
«Այս ամենը դրամ է»,- պնդում է տղամարդը՝ մատնացույց անելով աղբը: 
Յոն կանոնավոր գրավում է անցորդների ուշադրությունը, այդ թվում՝ ոստիկանության:
Նա մեծ ճանաչում ունի հարեւանների ու ընկերների շրջանում. բոլորը ջերմությամբ են խոսում նրա մասին, ինչպես նաեւ մաքրություն հաստատելու զարմանալի ձգտմանը մի երկրում, որը նրա հայրենիքը չէ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին