Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգերից մեկը` Միլա Կունիսը և Էշտոն Քատչերը, բոլորից գաղտնի նշանադրվել են: Սակայն այդքանով նրանց երջանկությունը կարծես թե չի վերջանում: Օրերս դերասանուհուն նկատել են հատուկ հղիների համար անցկացվող յոգայի կուրսերի հաճախելիս: Բացի այդ, Միլայի երկրպագուներն արդեն վաղուց է, ինչ նկատել էին նրա կլորիկացած փորը, և դատելով Միլա Կունիսի վերջերս արված լուսանկարներից` կարելի է եզրակացնել, որ վերջին ժամանակներում նա նախընտրում է ավելի ազատ ոճի հագուստներ:
Լուրի վերաբերյալ զույգի կողմից դեռևս ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չկա:
Միլա Կունիսը և Էշտոն Քատչերը սպասում են իրենց առաջնեկին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet