▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միկոյանի արձանի շուրջ քննարկումները տանում են Քիմ Քարդաշյանի արձանի տեղադրմանը

Համսեռամոլների հետ զուգընթաց հիթշքերթի առաջին տեղերում է արձանամոլությունը, որն արդեն տիպիկ հայկական կամ գուցե արևելյան երևույթ է…Միկոյանի արձանի շուրջ քննարկումները արդեն կատակով, կիսալուրջ կամ գուցե լուրջ տանում են Քիմ Քարդաշյանի արձանի տեղադրմանը…
Այսպես որ գնա, հաջորդը Շերն է: Ի՞նչ է քիչ ավանդ ունի: Հիշեք երկրաշարժից հետո նրա այցն ու օգնությունը երկրաշարժից տուժածներին:
Հիմա ավելի լուրջ: Ի՞նչ եք ուզում այդ խեղճ Միկոյանից: Բոլոր ղեկավարների տակ, անդեմ, փայլուն հարմարվողականությամբ, գլուխ պահելով մարդն ապրել է: Հիմա էլ թողեք, հազիվ հարմարվել է անդրշիրիմյան կյանքին, ի՞նչ եք ուզում այդ մարդուց…Իսկ արձանի վրա ծախսվող գումարներով բարեգործություն արեք, մի պուրակ, մի այգի վերանորոգեք…
Եվ ընդհանրապես, նման հարցերին ավելի լուրջ է պետք վերաբերվել: Այլապես կհասնենք աբսուրդի կամ Նոր Նորքի այն ինչ-որ մի թաղապետի արձանի տեղադրման իրողությանը: Հաջորդը կլինեն թաղային հեղինակությունները:

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին