▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միկոյանը հաստատ վերջին մարդը չէր, ում արձանը կարելի էր տեղադրել կամ էլ չտեղադրել

Ժողովուրդ ջան, ես միկոյանասեր չեմ ոչ էլ ստալինասեր կամ սովետասեր, բայց ուզում եմ հիշեցնել, որ Միկոյանի եղբոր արձանը արդեն բազմաթիվ տարիներ է ինչ կանգնած է իրենց հայրենի գյուղում ու էդ տարածաշրջանի մեր հայրենակիցները լավ էլ հպարտ են իրենց հայրենակցով ու եթե ազնիվ գտնվենք, կխոստովանենք, որ ամեն անգամ երբ լսում ենք ՄԻԳ ինքնաթիռի ստեղծողի մասին յուրաքանչյուրս էլ հպարտանում է, որ նա մեր հայրենակիցն է:
Ամեն դեպքում եթե Գեղամյանի հոր, կամ Դալլաքյանի պապու, կամ Շմայսի եղբոր անունով դպրոցներ կիսանդիրներ ու արձաններ կան, էլ չասած պանթեոնում թաղված բազմաթիվ ոչ երևելիների մասին, Միկոյանը հաստատ վերջին մարդը չէր, ում արձանը կարելի էր տեղադրել կամ էլ չտեղադրել, դա զուտ ճաշակի խնդիր է ու եթե ինձ մնար հաստատ չէի տեղադրի, բայց որ մարդիկ տեղադրում էլ են, թող դնեն էլի, հո մի արձան դնել-հանելով պատմությունը հնարավոր չէ սրբագրել...

Առաքել Սեմիրջյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին