▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միջանցքը ԵՄ մտնելուց առաջ է ուզում տա՞լ, թե՞ հետո»․ Բորիս Մուրազի

 

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Զավենովնայի ամբողջ քաղաքական գործունեության միֆը եղել է այն, որ իբր Վազգեն Սարգսյանը դեմ է եղել Մեղրու միջանցքին, իբր հենց դրա համար էլ սպանվել է ու իբր ինքը եղբոր գործի շարունակողն է ու իր հանգամանքն է, որ խանգարել է միջանցքը տալուն։ Հիմա դարձել է միջանցքը տալու քարոզիչ։ Ինձ թվում է, որ հիմա ինքն իր բնական կերպարում է։ Մնում ա պարզել, միջԱՆՑՔԸ ԵՄ մտնելուց առաջ է ուզում տալ, թե հետո»։

***

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Էս ընկերուհին արդեն պրյամոյ ասում ա, որ ինքը բրիտանական ագենտ ա ու համաձայն ա Զանգեզուրի միջանցքին բրիտանաթուրքական վերահսկողությամբ։
ԱԱԾ, ալո, բան չունե՞ք ասելու։
Սրա ախպոր արձանին բրիտանացիք շ.եցին, էսի ասեց լավ եք արել, էլի արեք, ամեն ինչի պատրաստ եմ»:

***

«Հանրապետություն» կուսակցությասն նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեկ ամիս է՝ խոսում եմ Լենքորանով, Արաքսի ափով, Ագարակ-Սադարակ-Ղարս-Բուրգաս գազամուղից ու երկաթգծից, վերջին հարցազրույցում անգամ բաց տեքստով ասել եմ, որ Մեծ Բրիտանիան երկաթգծի 45.6 կմ-ը պատրաստ է զրոյից կառուցել, որպեսզի «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը ազդեցություն չունենա։ ՀՀ իշխանությունը գնում է Լոնդոն, չի հանդիպում ՄԹ վարչապետին, հանդիպում չի ուզում ՄԹ տրանսպորտի նախարարի հետ, չի հանդիպում անգամ հայկական լոբբիստական խմբին, որ այս նախագծերը առաջ է մղում։ Իրենք Ռուբինյանի մակարդակում են գերադասում այդ թեմաները քննարկել Թուրքիայի հետ։ Ես չեմ հակադրում՝ թող Ռուբինյանն էլ խոսի, բայց պայմանավորվել պետք է նախագծի տերերի հետ։ «Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մեկ այլ՝ ավելի լայն ճանապարհ կարող է անցնել Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով։ Հետևաբար մենք խաղաղության պայմանագրի կարիք ունենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև՝ վերջ դնելու պատերազմին ու այդ սարսափելի հակամարտությանը, որը ձգվում է 90-ական թվականներից։ Մեսիջը հետևյալն է՝ խաղաղություն հաստատելու ժամանակն է»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը։
Ակնհայտ է, որ տարածաշրջանային կոմունիկացիոն ծրագրերը Արևմուտքը մշակում է մեկ կենտրոնում։ Միջինասիական հանրապետություններից էներգակիրների և երկաթգծի ՌԴ-ն շրջանցող ուղիներով ԵՄ հասնելը համաարևմտյան ծրագիր է, որը բխում է ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերից, իսկ ՀՀ-ի պարագայում ունի, ինչպես անվտանգային, այնպես էլ տնտեսական շատ մեծ ներուժ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին