Վերջին շրջանում Հայաստանում նոր ոճ է արդիական` «Գանգնամ սթայլ»:
Գրում է esyes.am-ն ու հիշեցնում, որ արավ կորեացի երաժիշտ Փսիի` քեյ-փոփ ժանրի նոր սինգլը նոր ոճ թելադրեց ամբողջ աշխարհում: Երգը թողարկվել է 2012թ. հուլիսի 15-ին, սակայն մինչ օրս շարունակում է արդիական լինել: Այն հայկական հեռուստաալիքների ամանորյա ծրագրերի հիթն էր: YouTube-ում երգը գրանցել է 1208677951 դիտում:
Երգը Գինեսի ռեկորդների գրքում ճանաչվել է որպես YouTube-ում ամենից շատ հավանությունների արժանացած տեսանյութը։ Հոլովակն արժանացել է նաև MTV-ի «Europe Music Awards» մրցանակին։
«Գանգնամ սթայլ» կորեական արտահայտությունը նորաբանություն է, որի հիմքում ընկած է Սեուլի Քանգնամ թաղամասի ապրելակերպը։
Դեռահասներն իրենց սիրելի երգիչներին են պատկերացնում այդ ոճում` երգը համադրելով սիրելի երգիչների տեսահոլովակին: Միհրան Ծառուկյանի երկրպագուները համադրել են երգչի տեսահոլովակն ու «Գանգնամ սթայլ» երգը:
Այս ոճում են հանդես եկել նաև Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները:
Փոքրիկ Դավիթ ԱրմԱնին ևս հանդես է գալիս «Գանգնամ սթայլում» :) Ի դեպ, Դուք ևս կարող եք տեսահոլովակ պատրաստել Ձեր փոքրիկի անունով հետևյալ հասցեով: