Դերասան Արտյոմ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նախ շնորհակալությունս եմ հայտնում բոլոր նրանց ովքեր անտարբեր չգտնվեցին իմ կողմից բարձրացրած հարցին, մասնավորապես ՀՀ Ոստիկանությանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին արագ արձագանքելու, քայլեր ձեռնարկելու և համապատասխան միջոցառումներ կազմակերպելու համար։ Նշեմ նաև, որ հետեվել եմ պրն Հակոբյանի հորդորին և իմ հուշանվեր դանակը պահել եմ տանը, ասեմ ավելին, նույնիսկ տեսագրությունը իմ ֆբ էջում տեղադրելուց հետո այն մնացել է տանը, որովհետև արագ արձագանքից հետո կարիք չի եղել։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ։
Իսկ հիմա '' Новая угроза. Часть вторая '' տեղադրում եմ իմ էջում մի մեկնաբանություն, որը ինձ ուղարկել է ֆբ յան մի օգտատեր։ Կարդացեք խնդրում եմ պարոնայք ոստիկաններ, պատգամավորներ, փաստաբաններ ու Իրավաբաններ, որն է՞ լինելու իմ հաջորդ քայլը։ Մի գուցե դեռ շուտ է՞ իմ ինքնապաշտպանության զինաթափումը»։
Կարդացեք նաև՝Ինչ-որ մի գազելի շոֆեր ուզում էր վիզս կտրեր... Արտյոմ Կարապետյան
Երեկվա ուղիղ եթերից ժամեր անց հեռախոսազանգ ստացա ոստիկանությունից. Արտյոմ Կարապետյանի «լայվը»
Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է