Գյումրեցի ակտիվիստ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Միայն նիկոլի «բարեփոխված» ոստիկանությունում (պարեկային ծառայությունում) կարող էր հայտնվել ՄԻԱՎ վարակակիր ու փոխանցեր մյուսներին, դա էլ քիչ է ամբողջ Գյումրիում լուրը տարածվեր։
Ոստիկանությունում չպետք է հայտնվեին պատահական մարդիկ, ոստիկանությունից չպետք է ինֆորմացիայի արտահոսք լիներ, ՄԻԱՎ֊ի ազգային կենտրոնում պետք է գաղտնիություն պահպանվեր։ Սա կրկին փաստում է փաշինյանական իշխանության անպատասխանատվության, ոչ արհեստավարժ մոտեցման, ամբողջովին ձախողման մասին...
Նիկոլը պետք է հեռացվի»։