▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն հայերը կարող են հպարտանալ 30 տարեկան չաշխատող և տանը մնացած կույս աղջկանով

Աշխարհի շատ ու շատ պետություններ, ազգեր, ժողովուրդներ կզարգանան, աշխարհին գիտություն, արվեստ, երաժշտություն, ֆիլմեր կտան, իրենց արած գործից բավարարված հանգիստ խղճով կմեռնեն, բայց հայերը դեռ (այն «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի մեջ, որ Արուսյակը կովին կթում է, Մուրադն էլ իրենից հպարտ, գլուխը ֆռֆռցնում է, այ տենց, թե տեսեք մենք ինչեր կարանք անենք ինքնագոհ հայացքով) կշարունակեն ՀՊԱՐՏԱՆԱԼ.

-գեներալի բասեին մաքրող հոպարի տղով, դեպուտատի այգեպանի մասաժիստ հարևանով, օլիգարխի մաշնի շոֆեռ ընգերոչով

-մեծ փորով, եթե մարդ չաղ է ուրեմ գործերը պիրյոդ է, դա կոնկրետ արժեք է

-այֆոնով, որի մեջ րոպե չկա

-1.2 գազի բալոնով Hummer H2-ով

-30 տարեկան անուսում, չաշխատող, տունը վերընԳած կույս աղջկանով

-շատ բարձր խոսալով ու քրֆելով

-բանակից ազատած, համալսարանը մի կերպ ավարտած փսլնքոտ լակոտով

-առաջինը քրիստոնյա ազգ լինելու փաստն ուրիշների աչքը կոխելով

-Մեսրոպ Մաշտոցով 

-ու հայ, հայ, հայ, հայ ըլնելով, սա շատ կարևոր է, ես այդպես էլ չհասկացա, թե հայն ինչով է լավը, ինչով է տարբեր ուզբեկից, չինացուց, անգլիացուց ու դանիացուց:

Սա կոնկրետ ազգային ինքնության ու նկարագրի առանձնահատկություններ են:

Արտակ Գևորգյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին