▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն Հայաստանում է, որ …

Ռուսական Sports.ru-ի բլոգգերը փորձել է վերլուծել Հայաստանի առաջնությունը և հասկացել է, որ …

1. Միայն Հայաստանի առաջնությունում է, որ հանդիպումն ավարտվելուց հետո ֆուտբոլիստները կարող են երթևեկել երթուղային տաքսիներով և մետրոյով:

2. Միայն Հայաստանի առաջնությունում է, որ ակումբի ղեկավարությունը կարող է հեռացնել թիմի գլխավոր մարզչին, ով այդ թիմին հասցրել է առաջին հորիզոնական, քանի որ ակումբի ղեկավարությունը չի ցանկանում հաղթել առաջնությունում և ավելորդ գումարներ ծախսել եվրագավաթների խաղերին մասնակցելու համար:

3. Միայն Հայաստանի առաջնությունում է, որ մրցավարի սուլիչից բարձր կարող է հնչել մարզադաշտից այն կողմ գտնվող ռեստորանի երաժշտությունը:

4. Միայն Հայաստանի առաջնությունում է, որ սևամորթ լեգեոնականները կարող են աշխատել բենզալցակայանում կամ փորձեն մուտք գործել շոուբիզնես:

5. Միայն Հայաստանի առաջնությունում է, որ վերջին տեղը զբաղեցրած թիմը մնում բարձրագույն խմբում, քանի որ փոխարինող թիմ չկա:

6. Միայն Հայաստանում է հեռուստատեսությունը ցուցադրում տեղի առաջնությունը 7-րդ տուրից հետո:

7. Միայն Հայաստանի առաջնությունում է, որ 2 տարի ֆուտբոլի հետ չառնչվող ֆուտբոլիստը վերադառնում ֆուտբոլ և դառնում առաջնության ռմբարկուն …

Ահա այսպիսի կարծիք ունեն երկրպագուները Հայաստանի առաջնության վերաբերյալ:

footballcity.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին