«Մեր տեղեկություններով՝ Հայաստանում ներդրումներ անելու մտադրություն ունի ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը՝ Արաբկիրցի Զորիկը։ Նա մտադիր Է նախ Երևանում, ապա մարզերում ստեղծել շուկաներ, որտեղ անվարձահատույց տարածքներ կտրամադրեն։ «Առաջիկա 50-100 օրվա ընթացքում միայն Երևանում 5 հազար աշխատատեղ կստեղծվի, այս ծրագրի վրա մի քանի տարի Է՝ աշխատում ենք, չեմ կարող առայժմ շատ փակագծեր բացել, բայց սա ուղղված Է առաջին հերթին խոցելի խավին օգնելուն։ Սա միակ ծրագիրը չէ, բազմաթիվ ոլորտներում ներդրումային մի շարք ծրագրեր են նախատեսվում»,– ասաց Զոհրաբյանը։ Իսկ ի՞նչ ակնկալիքով է անում։ Արտերկրում բիզնեսներ ունեցող գործարարը նշեց. «Ոչ, պաշտոն չեմ ուզում, որևէ կուսակցության անդամ չեմ, ընտրություններին էլ չեմ մասնակցելու, իմ նպատակը հայ ժողովրդին և Հայաստանին օգնելն է, ուրիշ ոչինչ»։ Բայց ինչ ներդրումային ծրագիր, եթե եկամուտ չի բերելու ներդրողին։ Նախկին պատգամավորն ասաց, որ որևէ եկամուտ չի հետապնդում, սա ժողովրդին նվեր է, մանրամասներն ավելի ուշ կհրապարակի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։