Լրատվամիջոցներով, համացանցի կայքերով, սոցիալական ցանցերով, ԱԺ նիստերին, հանրահավաքներին աջ ու ձախ գաղտնիք պարունակող այնքան տեղեկատվություններ են սփռվում աշխարհով մեկ, որ ասելու չէ… Պետական, տնտեսական, ռազմաստրատեգիական, քաղաքացիների բարոյահոգեբանական վիճակի, կերպարի, բանակի մարտունակության և տիրող իրավիճակի մասին: Չեմ բացառում, որ բաց թողեցի էլի շատ կարևոր և թշնամուն անշուշտ հետաքրքրող բնագավառներ, որոնք նույնպես «մեծ ոգևորությամբ» սկուտեղի վրա մատուցում եք մեր հարևաններին…
Թող ձեզ չթվա, որ որոշ երկրներում և հատկապես հարևան երկու երկրներում մանրակրկիտ չեն ուսումնասիրում հնչած ելույթները, կատարած գրառումները, հոդվածները…Ահավոր չափերի անհրաժեշտ և հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն է փոխանցվում մեր թշնամի երկրներին` առանց հետախուզական ծառայությունների, առանց նյութական ծախսերի և համապատասխան ջանքեր գործադրելու:
Այն ոգևորվածությունը, սեփական գիտելիքներով, տեղեկացվածությամբ գլուխ գովալու և ընդգծվելու մարմաջը, որով տառապում են որոշ քաղաքական գործիչներ, պատգամավորներ, ՖԲ-ի ինտելեկտուալներ հետագայում դառնում է լուրջ խորը վերլուծությունների, եզրակացությունների և ծրագրերի մշակաման նյութ:
Քաղաքական, անձնական խնդիրներ ունեք, շահեր, հեռահար նպատակներ, թշնամանք, սակայն մտածեք նաև մեր հայրենիքի, պետության և ազգային խնդիրների մասին…
Միայն բլթացնելով չի, ժամանակն է վերջապես չափավորեք ձեր և՛ գարավոր, և՛ բանավոր խոսքը…
Միայն բլթացնելով չի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet