«Բոլոր դաշինքները տեխնիկական են: Որևէ սկզբունք, մոտեցում ու գաղափարախոսություն, պետականության մասին ընդհանուր պատկերացում անգամ չկա: Միավորվել են իշխանափոխություն անելու: Հետո ի՞նչ են անելու»,-կարծում է ՀՀ ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը՝ հավելելով.
«Դաշինքներում ընդգրկված անձանց նպատակը խորհրդարանում հայտնվելն է: Դա ամենավտանգավորն ու անցանկալին է»:
Նրա խոսքով՝ լուրջ մրցակցություն կարող է լինել ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի միջև, սակայն կարևոր է, թե ինչպե՞ս կձևավորվի Գագիկ Ծառուկյան դաշինքը, ի՞նչ ուժերով կգնա ընտրությունների:
«Շատ կարևոր է այն, թե Ծառուկյանն ում կընդգրկի դաշինքի մեջ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գառնիկ Իսագուլյանը:
Անի Կարապետյան