henaran.am-ը գրում է.12 ամյա տղան իրեն աղջիկ է զգում: Այս մասին երեկվա անդրադարձը շատերի ուշադրությունն է գրավել: Այսօր, դպրոցում հրավիրված ժողովի ժամանակ տղայի մայրը արտասվել է:
-Խնդրում եմ ժամանակ տալ մեզ,-ասել է մայրը և հավելել, որ տղան հոգեբանի հսկողության տակ է և գուցե փոխվի: Նա նշել է նաև, որ տղան հայր չունի և գուցե հենց այստեղից է գալիս խնդիրը:Ծնողները որոշել են աղմկահարույց իրադարձությունը բարձրաձայնելուց առաջ՝ մարդկային խղճի առաջ արդար մնալ: Մեկ ամիս ժամանակ են տվել տղային, կամ նա հանգիստ կթողնի դասընկերներին, կամ դասընկերները կգնան մեկ այլ դպրոց:
Կայքի հետ զրույցում մոտ կանգնած աղբյուրը հավաստել է.
-Ոչ մի բացասական ու վատ տրամադրվածություն չկա, պարզապես ծնողները անհանգստանում են….եթե ամեն բան փոխվի՝ լավ կլինի, բայց Աստված չանի, որ մեր երեխաներն էլ այլասերվեն:
Հիշեցնենք, որ երեկ Հենարանը գրել էր, որ Երևանի դպրոցներից մեկում արտառոց իրարանցում է: Դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները դասադուլ են հայտարարել: Դասարանի աշակերտներից մեկը, որը դպրոց է տեղափոխվել ընդամենն անցած ուսումնական տարում, իր վարքագծով հասցրել է շոկային իրավիճակ առաջացնել:
-Տղան բոլորին ասում է, որ ինքը աղջիկ է, որ իրեն աղջկա անունով դիմեն, թաքուն մտնում է աղջիկների հանդերձարան՝ բոլորի մոտ հանում շորերը: Տղաներին մոտենում և ամոթ է անգամ ասելը, թե ինչ է առաջարկում: Ծնողները անհանգստանում են իրենց երեխաների համար,-պատմել է զրուցակիցը : Ըստ եղեկությունների՝ նախորդ դպրոցից տղային հեռացրել են ՛՛ոչ ադեկվատ՛՛ վարքագծի համար: Երկար ժամանակ երեխայի հետ հոգեբան է աշխատել: Հետո երբ երեխաները հարցրել են, թե ի՞նչ փոփոխություն կա տղայի մոտ, վերջինս պատասխանել է.
Ինքն էլ իմացավ, որ ես աղջիկ եմ:
Տղայի ծնողները կտրականապես հրաժարվել են նրան այլ դպրոց տեղափոխել: Տնօրենն ասել է, թե ՛՛լծակներ չունի և չի կարող աշակերտին հեռացնել՛՛:Մի քանի օր բողոքը դասադուլով արտահայտելուց հետո՝ ծնողները մտադիր են իրենց երեխաների գործերը տեղափոխել այլ դպրոց:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում