Հայ-ռուսական հարաբերություները, ըստ Փաշինյանի, շատ լավ են:
Այս մասին պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խոսել, թե դրանք վատ են, ուղղակի ծիծաղելի է: 2 անգամ հանդիպել եմ, 3 անգամ էլ խոսել եմ ՌԴ նախագահ Պուտինի հետ ու հիմա կարող եմ ասել, որ ի հեճուկս ՀՀԿ-ի, գործերը լավ են ու գնալով ավելի ու ավելի են լավանալու: Համապատասխան ընթացակարգերից հետո բոլորդ շուտով կիմանաք հայ-ռուսական աննախադեպ մարդասիրական նախագծի մասին: Դա մի համագործակցություն է լինելու եւ կոնկրետ ապացուցում է, որ գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Հայ-ռուսական ռազմավարությունը եւս զարգանալու է»,-ասաց նա:
Վարչապետը նաեւ ընդգծեց, թե ՀՀ-ի նախկին իշխանությունները այնպիսի մթնոլորտ էին ստեղծել, թե բազմաթիվ նեգատիվ երեւույթներ կապված են Ռուսաստանի հետ, ու պատասխանատվությունը մշտապես գցել դրսի ուժերի վրա:
«Ու հիմա, երբ նրանք բանտի ճանապարհին են, զանգում են ռուսներին ու ասում, թե մենք իրենց դեմ ենք պայքարում: Մի զանգեք : Մոսկվայում միամիտ մարդիկ չկան, Երեւանում նույնպես»,-խորհուրդ տվեց Փաշինյանը:
Կարդացեք նաև՝ Մեր խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ՝ գողացված գումարները լումա առ լումա վերադարձնելը. Փաշինյան
Խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ. Նիկոլ Փաշինյանը՝ դատավորներին
Այդ պաշտոնյայի հարազատ եղբոր ընդամենը 1 բանկային հաշվում 30 միլիոն դոլար կա. Նիկոլ Փաշինյան
Նստելու եք բոլոր մարդասպաններով. Նիկոլ Փաշինյան
Այն բիզնեսմենները, ովքեր մարդ չեն սպանել, հնարավորություն կունենան բարեհաջող գործել. Նիկոլ Փաշինյան