▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի շարք պատգամավորներ հայտարարում են, թե չեն ընտրել Գ.Սահակյանին, իսկ իրենց ձայները կեղծվել են

Ուրեմն, ԱԺ նախագահի ընտրություններից հետո մի շարք պատգամավորներ հայտարարում են, թե չեն ընտրել Գ.Սահակյանին, իսկ իրենց ձայները կեղծվել են: Նրանք, միևնույն ժամանակ, չեն բողոքարկել ընտրության արդյունքները՝ անհասկանալի ու անընդունելի փաստարկներով արդարացնելով (բայց ոչ՝ բացատրելով) իրենց անգործությունն այդ հարցում:

Շարքային քաղաքացու աչքերով նայելով ինքնարդարացման այդ պրոցեսին, ուզում եմ ասել, որ բոլոր այն պատգամավորներն, ովքեր մասնակցել են ընտրությանը, բայց հիմա հայտարարում են, որ չեն ընտրել Գ.Սահակյանին, կարող են իրենց դեմքը, անունը, հեղինակությունն ու քաղաքական ապագան փրկել միայն մեկ ձևով. Աժ-ում կազմակերպեք ստորագրահավաք՝ «Ես չեմ ընտրել Գալուստ Սահակյանին» խորագրով:

Դուք կազմակերպեք և անցկացրեք, որպեսզի բոլորս տեսնենք, թե ընտրությանը մասնակցած պատգամավորներից քանիսն իրականում չեն ընտրել նրան, և արդյո՞ք նրանք այն նույն պատգամավորներն են, ովքեր հայտարարում են, որ չեն ընտրել:

Մովսես Դեմիրճյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին