▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի փոքր բարություն․․․սահմանին կանգնած մեր հայ զինվորին

Այս օրերին բոլորս պատրաստվում ենք Ամանորի և Սուրբ Ծնունդի տոններին։ Գեղեցիկ զարդարում ենք մեր բնակարաններն ու աշխատավայրը, քիչ-քիչ սկսել ենք նաև գնումներ կատարել՝ նոր հագուստ, նվերներ, ինչպես նաև ամանորյա սեղանի համար բազմատեսակ սննդամթերք։

Եկեք բոլորս միավորվենք և նվերներ պատրաստենք սահմանամերձ շրջաններում` հայրենիքի հանդեպ իրենք  պարտքը կատարող մեր հայ զինվորների համար։

Չէ՞ որ նրանց շնորհիվ է, որ մեր հայրենիքի սահմանը ամուր է ու պաշտպանված, չէ՞ որ նրանց շնորհիվ է, որ մենք հանգիստ , ապահով ու խաղաղ ենք քնում։

Նվերները կարող են լինել ըստ Ձեր ցանկության․․․ կլինի  տաք ներքնաշորեր,տաք գուլպաներ, հիգենայի պարագաններ, քաղցրավենիք,հյութեր, մրգեր․․․այն ամենը, ինչ կգտնեք, որ անհրաժեշտ է մեր զինվորներին։

Սպասում եմ Ձեր բոլորի արձագանքին։

Հուսով եմ, որ այն չի ուշանա։

Նվերները պետք է պատրաստենք մինչև դեկտեմբերի 25-ը։

Մանրամասների համար կարող եք զանգարհարել 094 284 994 կամ 091 920 707

 

Նախաձեռնության հեղինակ` Էմմի Մանուկյան 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին