▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի նեղվեք, որ ինտերնետ չունեք, վաղը գազ չեք ունենալու». Արթուր Հայրապետյան

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել. «Ինտերնետ կապի խնդիրը Կիրանց գյուղից է․ ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Ցավոք։
Նույն Արցախի պատմությունը։
Դիմացը ցրտեր կան, է.....
Դուք հանգիստ, անվրդով ապրեք:

Դեբիլիկներ ջան, մի բողոքեք, որ ձեր ինտերնետը ինտերնետ ձյաձյան անջատել է։ Չէ, ձյաձյան կապ չունի, դուք դինջ նստեք։ Ու մի նեղվեք, որ ինտերնետ չունեք։ Վաղը գազ չեք ունենալու։ Կիրանցի տեղը գիտե՞ք։ Եթե հա, ուրեմն քայլերով հասեք Կիրանց ու հարցրեք, թե ինչո՞ւ ինտերնետ չունեք։
Չէ, սրանք մտահոգված են, որ ինտերնետ չունեն, դուք հասկանո՞ւմ եք, չեն խորանում, թե սա ինչ նոր աղետի սկիզբ է։ Բայց ջհանդամին չէ՞, որ թշնամին այլեւս ՀՀ -ում բնակվել է, ու ինչ ուզում, անում է։ Վաղը, որ ասում եմ շրջափակման մեջ եք հայտնվելու, էլի լիքը դեբիլիկներ ասում են, թե բերանդ խերով բաց։ Օկ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին