▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի մոռացեք, թշնամին հետևում է մեզ և նրա մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ մեզ մոտ խուճապ է

Մի անգամ ևս կկրկնեմ,որ խոսքի ազատություն չի նշանակում,որ մարդու խելքին ինչ փչի պետք է բարձրաձայնի: Մեր շատ լրագրողներ հենց այդպես էլ հասկանում են խոսքի ազատությունը,բայց կուզեմ խոսել,ոչ թե անհատներին զրպարտողների,կամ օդից վերցրած ինֆորմացիա տվողների մասին,այլ՝ սահմանում գրանցվող միջադեպերի մասին լուսաբանելիս խուճապային տրամադրություններ առաջացնողների մասին: Եթե մարդ ֆեյսբուքով ապրի և իրականությունից կտրված լինի,այս օրերին կստանա տպավորություն, որ Հայաստանում խուճապ է և բոլորը վախը սրտներում ուղեբեռ են հավաքում,որ փախչեն Հայաստանից:

Իրականությունը այլ է. մարդկանց մեծամասնությունը նորմալ վարք է դրսևորում և խուճապի մեջ չէ հաստատ: Տարիներ առաջ ևս այսպիսի ցավալի միջադեպեր էին տեղի ունենում սահմանում,բայց ինֆորմացիայի հոսքի սակավ լինելու պատճառով մարդկանց մեծամասնությունը տեղյակ չէր էլ լինում,բայց հիմա բաց է ինֆորմացիան և ով չի ալարում սկսում է սահմանում իրավիճակը ներկայացնել ողբերգական երանգներով: Տպավորություն է ստեղծվում ոմանց նյութերից, որ ահա սահմանին թուրքն անարգել դիվերսիաներ է իրականացնում,իսկ մեր բանակը անզոր է: Հարգելիներս ,եթե ժամանակին սրանից վատ էր վիճակը,իսկ դուք տեղյակ չէիք,դա չի նշանակում,որ հիմա վիճակը ավելի վատ է,իսկ ՊՆ-ն՝ անզոր:

Եթե ՊՆ-ն անզոր լիներ դուք հիմա, ոչ թե համակարգչի առաջ խուճապ առաջացնող ստատուսներ և հոդվածներ կգրեիք,այլ՝ մորթված կլինեիք տան մուտքի մոտ: Պետությունը պետք է մտցնի գրաքննություն այս հարցերի շուրջ: Այո, ունեմ համարձակություն և ասում եմ,որ պետք է հստակ սահման մտցվի խոսքի ազատության և խոսքի ափռցփռության միջև,իսկ կեղծ լուրեր և խուճապ առաջացնող լուրեր տարածողները՝ ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Աշխարհում դեմոկրատիայի և խոսքի ազատության առաջամարտիկ ԱՄՆ-ում եթե մեկը փորձի խուճապ ստեղծել,անհապաղ կբանտարկվի.մի եղեք ամերիկացուց ամերիկացի: Մի մոռացեք, որ մեր լրատվական և սոցիալական ցանցերին հետևում է նաև թշնամին,իսկ նրա մոտ նույնպես կարող է տպավորություն ստեղծվել ,որ մեզ մոտ խուճապ է և անցնի հարձակման: Ճիշտ է առաջին օրերից էլ կզգա,որ հիմարություն է արել և սխալվել է, բայց պանդորայի արկղը բացված կլինի երկուսիս համար էլ:

Հ.Գ. Անկախ տարաբնույթ հոդվածներից, ՀԱՅ զինվորը անկոտրուն կանգնած է սահմանին,չի մտածում դասալքվելու մասին,իսկ ապացույցը անընդհատ հետ շպրտվող դիվերսիոն խմբերն են:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին