«I need a family». այս խորագրի ներքո հայ հայտնիները ֆլեշմոբ են նախաձեռնել` նվիրված այն երեխաններին, որոնց իրենց ծնողները լքել են բնածին արատներ ունենալու պատճառով:
Նախաձեռնությունը նպատակ ունի ծնողներին կոչ անել չլքել իրենց զավակներին ու իբրև այս կարևոր շարժման սկիզբ` փորձ է արվելու է մայրական ու հայրական խնամք գտնել մանկատանն ապրող Ռաֆայելի ու Ժասմինայի համար:
Ֆլեշմոբին մասնակցած հումորիստ դերասան Մկրտիչ Արզումանյանն ասում է, որ կարևորագույն փաստ է մարդկանց ուշադրությունը սևեռել նման խնդիրների վրա. «Հուսով եմ, որ մարդիկ անարբեր չեն լինի այս մանուկների խնդիրների նկատմամբ ու սրտացավորեն կաջակցեն` ով ոնց կարող է` նախաձեռնության գլխավոր նպատակի իրագործումիցց մինչև ամենափոքր օգնություն, քանի որ ցանկացած ուշադրություն մեծ քայլ է...»:
Միջոցառմանը մասնակցել ու ծնողներին ուղղված կոչով հանդես է եկել նաև դերասանուհի Շուշաննա Թովմասյանը:
Ֆլեշմոբի կազմակերպիչներից Աշոտ Սարգսյանն էլ նշում է, որ ցավալի է, երբ մանկատներում երեխաներ կան, որոնք ծնողական խնամքից զրկվել են արատների պատճառով: «Արատի համար պետք չի խորտակել մարդկային կյանքը»,-ասում է Աշոտ Սարգսյանն ու ոգևորությամբ նշում, որ «ԲԱՐԻ ՄԱՄԱ» կամավորների խմբի նախաձեռնությանը միացել են նաև մայրեր ու համացանցի և հեռախոսազանգերի միջոցով այս կարևոր նախաձեռնությանը մասնակից դարձրել շատերին:
«I need a family». այս խորագրի ներքո հայ հայտնիները մասնակցել են ֆլեշմոբին, որ նախաձեռնել է «ԲԱՐԻ ՄԱՄԱ» հասարակական կազմակերպությունը,որը հիմնադրվել է հատուկ օգնելու համար այն երեխաններին, որոնց ծնողները լքել են բնածին արատներ ունենալու պատճառով: Նախաձեռնությունը նպատակ ունի ծնողներին կոչ անել չլքել իրենց զավակներին ու իբրև այս կարևոր շարժման սկիզբ` փորձ է արվելու մայրական ու հայրական խնամք գտնել մանկատանն ապրող Ռաֆայելի ու Ժասմինայի համար:
Ֆլեշմոբին մասնակցած հումորիստ դերասան Մկրտիչ Արզումանյանն ասում է, որ կարևորագույն փաստ է մարդկանց ուշադրությունը սևեռել նման խնդիրների վրա. «Հուսով եմ, որ մարդիկ անարբեր չեն լինի այս մանուկների խնդիրների նկատմամբ ու սրտացավորեն կաջակցեն` ով ոնց կարող է` նախաձեռնության գլխավոր նպատակի իրագործումից մինչև ամենափոքր օգնություն, քանի որ ցանկացած ուշադրություն մեծ քայլ է...»:
Միջոցառմանը մասնակցել ու ծնողներին ուղղված կոչով հանդես է եկել նաև դերասանուհի Շուշաննա Թովմասյանը: Ֆլեշմոբին միացած մեկ այլ մասնակից`Ինդիվիդում Քասթինգ ընկերության հիմնադիր Աշոտ Սարգսյանն էլ նշում է, որ ցավալի է, երբ մանկատներում երեխաներ կան, որոնք ծնողական խնամքից զրկվել են արատների պատճառով: «Արատի համար պետք չի խորտակել մարդկային կյանքը»,-ասում է Աշոտ Սարգսյանը: