Բագրատ Սրբազանը անդրադարձավ «Հայկական ժամանակ» օրաթերթում իր մասին հրապարակված լուրերին․ ««Հայկական ժամանակ» անունով մի դեղին թերթ կա, լուր է տարածել, թե չեմ կարող լինել վարչապետի թեկնածու, քանի որ երկքաղաքացի եմ։ Իրենց մամլո օրգանի միջոցով են գործում, դրանով են երկիր կառավարում։ Ի պատասխան ասեմ, որ վարչապետի պաշտոնի համար հավակնություններ չունեմ, նաև Կանադայի քաղաքացի եմ, այնտեղ ծառայելու ընթացքում եմ անձնագիր ստացել։ Ես Տավուշի թեմի առաջնորդն եմ՝ ավելի բարձր, քան ձեր վարչապետի աթոռն է»: ***
*** «Ես վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, բայց եթե ժողովուրդը ցանկանա և Հայոց Հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ընդդիմանամ»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ կրկնելով այն միտքը, որ Տավուշի թեմի առաջնորդ լինելը ավելի բարձր է քան վարչապետի պաշտոնը։ |
Մի դեղին թերթ կա՝ «Հայկական ժամանակ», դրանով են երկիր կառավարում․ Բագրատ Սրբազան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet