Ուկրաինական ծագմամբ ամերիկյան դերասանուհի Վերա Ֆարմիգան խոսել է Ուկրաինայում տեղի ունեցող իրավիճակի մասին:Շոուներից մեկի ժամանակ նա ասել է.
«Ինձ դուր չի գալիս այն ամենը, ինչ կատարվում է Ուկրաինայում: Ես չեմ հավատում այն խոսքերին, թե այս ամենը խաղաղության, հասարակության համար է»:
Անդրադառնալով հաղորդավարի դիտարկմանը, թե Պուտինը ռուս ժողովրդից խլել է մոտ 70 միլիարդ դոլար, դերասանուհին նկատել է.«Բազում ասացվածքներ կան, օրինակ սա.Մի ձեռք տվեք կեղտին և գարշահոտություն չի գա»:
Դերասանուհին նշել է, որ Պուտինն ամբողջությամբ տնօրինում է ուկրաինական բիզնեսը: