▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄՀՀ-ի սաունան բարդել են սարքել. նախկին աշխատակիցը` համերգի կազմակերպիչների մասին

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում երեկ տեղի ունեցած հրդեհի մեղավորները համերգի կազմակերպիչներն են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄՀՀ նախկին աշխատակից Կորյուն Գրիգորյանը:

Նրա խոսքով` բոլոր մեղավորներն անպայման պետք է պատժվեն.

«Անվտանգության միջոցներն ընդհանրապես ձեռնարկված չեն եղել. չի եղել ոչ շտապօգնության մեքենա, ոչ հրդեհը մարելու տեխնիկա ու փրկարար ջոկատ, ոչ էլ ոստիկանություն: Աստված չաներ՝ եթե բռնկված հրդեհը հասներ համերգի դահլիճ, ո՞վ էր պատասխան տալու այդքան մարդկանց կյանքի համար»:

Միաժամանակ Կորյուն Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ շոգեբաղնիքում այդ պահին եղել են համերգի կազմակերպիչները.

«Անհասկանալի է, թե ինչու է համերգի ժամանակ շոգեբաղնիքը բաց եղել, ու ինչու է սաունան վառվել: Այն միայն մրցումների ժամանակ է բացվում, չեմ կարծում, որ երգիչներն իրենց մկանները թուլացնելու կարիք ունեին: Այստեղից եզրակացություն՝ սաունան դարձրել են բարդել»: 

Հիշեցնենք, որ երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրդեհ էր բռնկվել,  որն առաջացել էր շենքում գործող սաունայի պատճառով: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանը խոսքով` համալիրի դիմահարդարման սենյակին կից գործում է սաունա: Հրդեհն առաջացել է այնտեղ, որից հետո ծուխը լցվել է համալիրի փոքր դահլիճ: Փրկարարներին հաջողվել է մարել կրակը:Այն հարցին, թե ի՞նչ վնասներ է կրել շենքը, Արման Ցոլակյանն ասել է, որ սաունան ամբողջությամբ այրվել է, իսկ շենքն առանձնապես չի տուժել:

Լուսանկարը` Photolure-ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին